>


Երեւանի Իսակովի պողոտա 50/5 հասցեում գտնվող շենքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ կինը եկել է նախկին ամուսնու շենք, որպեսզի տեսակցի երեխային, սակայն նրանք բնակարանի մուտքի մոտ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը անհայտ նյութ է փչել նախկին կնոջ ուղղությամբ:








Նյութն ըստ էության թունավոր է եղել, քանի որ քիչ անց շենքի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է եւ մի քանի շտապիգնության մեքենաներ են կանչել այս հասցե:

Մեր տեղեկություններով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:


Շենքի բնակիչները առաջին օգնություն են ստացել շտապօգնության մեքենաներում:



Այս պահին ժամանել են Ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում են պարզել դեպքի հանգամանքները:

Сообщение Երեւանում ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաեւ շենքի բնակիչները появились сначала на MediaNews.


от admin

-->