>


Ըստ MediaNews-ի հավաստի աղբյուրների Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ընկած դռնեդուռ ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի, որ պայմանավորվել է Փաշինյանի հետ՝ չգիտակցելով, որ այս կառավարությունը դավաճաններ չի հանդուրժում:








Փարսյանի հետ նույն ճամփան էր բռնել նաև վերջինիս թիմակից՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ով ըստ շրջանառվող լուրերի արդեն իր «դատավճիռը» լսել է ավել-պակաս չխոսալու համար:


Փարսյանի հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը:



Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խորը շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կսպանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները:

Сообщение Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած մարդկանց փորձում է համոզել появились сначала на MediaNews.


от admin

-->