>

«Խաղաղ դարաշրջանի բացումը» ՀՀ կառավարության ծրագրում ամրագրելուց եւ ԱԺ-ում հաստատելուց հետո ՌԴ եւ Թուրքիայի նախագահների արձագանքը չի ուշացել։ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի զրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում»։

Քոչարյանի զոհերը

Իր հերթին, Էրդողանը բարձրաձայնել է այն նախապայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական կարգավորումը։ Դրանք հանգում են նոյեմբերի 9-ի համաձայնությունների իրականացմանը, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը էքստերիտորիալ ճանապարհների կամ միջանցքների ձեւով։ Բացի դրանից, Էրդողանը «ավելացրել է» Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու պայմանը։

Այսպիսով, Մոսկվան ու Անկարան Երեւանի առջեւ դրել են պայմանը՝ ճանաչել պատերազմի արդյունքները, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, ճանաչել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը Մոսկվայի տրամադրած քարտեզներով սահմանազատման միջոցով, հրաժարվել հայկական պահանջներից ու իրավունքներից։ Այսինքն՝ «խաղաղ դարաշրջանը» կամ պատմությունը սկսել նոյեմբերի 9-ից, այլ կերպ ասած՝ զրոյացնել մինչ այդ եղածը։ Ինչպես 1921-ի մարտի 16-ին։

Ինչ է ստանում Հայաստանը՝ ոչինչ։ Կառավարության ծրագիրը հենց դրա մասին է՝ ոչինչ չպահանջելու։ Բացվելիք ճանապարհները Հայաստանին չեն վերաբերում, ավելին՝ եղածներն էլ անցնելու են էքստերիտորիալ ռեժիմ՝ ռուսական կամ թուրքական վերահսկողությամբ։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի ծիրում որեւէ ոլորտում զարգացումը բացառվում է՝ ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականը Հայաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացումն է, հայկական խնդիրները միջազգային օրակարգից հանելը։

«Չնչին բացառությունների» գործելու ժամանակն է՝ Ազգային խորհրդի ստեղծման հեռանկարով։

Сообщение Պուտինի ու Էրդողшնի պայմանը Փաշինյանին․ Հանգուցալուծումը մոտ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

от admin

-->