>


Այսօր՝ օգոստոսի 30-ին անհետ կորածների միջազգային օրվա առիթով Մեդիա կենտրոնը կազմակերպել է առցանց քննարկում «Անհետ կորած անձանց միջազգային օր. 44-օրյա պատերազմում ունենք 243 անհետ կորած» թեմայով:








Քոչարյանի զոհերը

Հայաստանում Միջազգային կարմիր խաչի կոմիտեի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին անդրադառնալով Կոմիտեի գործունեությանը՝ նշեց, որ արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս արձանագրել են 4500-ից ավելի անհետ կորածների անուններ․ «Անհետ կորածների մասին թիվը մենք ստանում ենք հենց ընտանիքներից՝ մեզ մոտենում են ընտանիքների անդամները և մենք միասին գրանցում ենք իրենց անհայտ կորած հարազատի մասին մանրամասն տվյալներ։ Նախորդ ցանկը, որը կազմում է շուրջ 4500-ից ավելի անուն, որոնց շուրջ 800 հոգու անուններ, մենք գրանցել ենք՝ մեր Երևանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջոցով՝ այս մարդկանց հարազատներից ԴՆԹ նմուշներ ենք հավաքագրել և փոխանցել իրենց հարազատներին»։


Զառա Ամատունին՝ խոսելով արցախյան վերջին պատերազմի մասին՝ նշեց, որ ևս զբաղվում են անհայտ կորած անձանց ճակատագրերով՝ համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ․ «Լինելով չեզոք կազմակերպություն՝ հավաքագրելով տվյալներ փոխանցում ենք դրանք նաև Բաքվի մեր պատվիրակությանը։ Գործընթացը ավարտված չէ, շարունակվում են որոնողական աշխատանքները ռազմական գործողությունների վայրերում, սակայն արդեն վերջին շրջանում ավելի քիչ արդյունք կա»։

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանն էլ խոսեց ՄԻՊ-ի և ՀՀ ՊՆ-ի համագործակցության մասին․ « Ընտանիքի անդամները մեզ տեղեկություն են տրամադրում այն մասին, որ օրինակ՝ իրենց զինծառայողը մարտական գործողություններին մասնակցել է կոնկրետ ուղղություններով, տեսել են ծառայակիցները, գտնվել է կոնկրետ ժամին՝ X վայրում։ Այդ ամբողջ տեղեկությունը մենք հավաքագրել ենք փոխանցել ենք ՊՆ-ին՝ պահանջել ենք ուսումնասիրել այս փաստերը, կոնկրետ աշխատանքներ կատարել և մեզ տեղեկություն տրամադրել։ Տեղեկություններ տրամադրել նաև ընտանիքի անդամներին թե ինչ նորություններ կան անձի ճակատագրի վերաբերյալ»։



Անդրանիկ Եղոյանն ընդգծեց, որ այս ամեն ինչի բուն պատասխանատուն հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունը, որովհետև նրանք փաստացի արհեստական ձգձգում են պրոցեսը գերիների ու անհետ կորածների ազատ արձակումը․ «Դրանով հանդերձ տպավորություն է ստեղծվում, որ իր հարազատը գտնվում է գերության մեջ։ Իսկ եթե հստակ ինֆորմացիա չկա, որ անձը գերության մեջ է՝ ընտանիքի մոտ ողջամիտ կասկած է ձևավորվում, որ հնարավոր է գերության մեջ է և լրացուցիչ տառապանքներ է կրում։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ քաղաքականությունն է, որպեսզի մեր հասարակությունում լրացուցիչ լարվածություն ստեղծվի»։

Сообщение «Հավաքագրելով անհետ կորածների տվյալներ՝ փոխանցում ենք դրանք նաև Բաքվի մեր պատվիրակությանը․ Գործընթացն ավարտված չէ…»․ Զառա Ամատունի появились сначала на MediaNews.


от admin

-->