>


Այսօր՝ օգոստոսի 30-ին, անհետ կորածների միջազգային օրվա առիթով «Մեդիա» կենտրոնը կազմակերպել է առցանց քննարկում՝ «Անհետ կորած անձանց միջազգային օր. 44-օրյա պատերազմում ունենք 243 անհետ կորած» թեմայով:








Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ որպեսզի անհետ կորածի մասին մենք որևիցե պահանջ ներկայացնենք միջազգային կառույցներին և հակառակորդ կողմին, պետք է պատշաճ օբյեկտիվ ուսումնասիրենք անհետանալու հանգամանքները. «Որովհետև, օրինակ, հիմք վերցնելով արցախյան առաջին պատերազմը՝ կարող են այնպիսի հանգամանքներ լինել, որ դրանք ոչ թե ներկայացնենք հակառակորդ կողմին, այլ մեր պաշտպանության նախարարությանը»։


Սաքունցն ընդգծեց նաև, որ անհետ կորածների, ռազմագերիների հարցը քաղաքական կարգավորումից դուրս պետք է դիտարկվի՝ սա ամբողջությամբ մարդասիրական հարց է. «Ի դեպ, ասեմ, որ երկար տարիներ անհետ կորածների խնդիրը, ցավոք սրտի, հենց դիտարկվել է, և այսօր էլ մենք տեսնում ենք, որ դիտարկվում է քաղաքական նպատակահարմարությունից։ Այսինքն՝ քաղաքական նպատակներով է շահարկվում այս խնդիրը՝ թե ռազմագերիների, թե անհետ կորածների»։



Նրա խոքով՝ պետությունը անհետ կորածների, ռազմագերիների հարցերով մի շարք պարտավորություններ ունի կարգավորելու, որոնց թվում է, օրինակ, անհետ կորածի ֆինանսական պարտավորության հարցը. «Ինչպե՞ս է կարգավորվելու, նկատի ունեմ վարկային պարտավորությունները։ Կամ, օրինակ, ռազմագերու աշխատանքային պարտավորությունների հարցը՝ ինքը չի կարող կատարել իր աշխատանքը, բայց նրա ընտանիքի համար շատ կարևոր է, որ աշխատավարձը պահպանվի»։

Сообщение «Անհետ կորածների խնդիրը քաղաքական նպատակներով է շահարկվում…». Արթուր Սաքունց появились сначала на MediaNews.


от admin

-->