>




Քոչարյանի զոհերը

Օգոստոսի 25-ին ԱԺ-ում թեժ էր: Ամեն բան սկսվեց այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանը շիշ նետեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա: Այս միջադեպի ժամանակ ուշագրավ էր Իշխան Սաղաթելյանի պահվածքը, ով տեսնելով ԱԺ-ում թեժացած մթնոլորտը, նստած հրճվում էր:





Իսկ քիչ ավելի ուշ, երբ արդեն Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց իր վրա սլացող Վահե Հակոբյանին, Իշխան Սաղաթելյանը իջավ ամբիոնից՝ փորձելով խորոզլամիշ լինել, բայց ինչպես ասում են, խիարը թարս բուսնեց ու դաշնակ Իշխանը մի լավ ծեծ կերավ:




MediaNews-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում ծեծ ուտելու արդյունքում Իշխան Սաղաթելյանի ծնոտը ճաքել է, դիմածնոտային վիրաբույժն անգամ ստիպված է եղել մի քանի կար դնել բերանի խոռոչից: Սակայն այս մասին ինֆորմացիան խիստ գաղտնի է պահվում, անգամ հաջորդ օրը` օգոստոսի 26-ին Իշխան Սաղաթելյանը ներկայացել է ԱԺ նիստին, որպեսզի կասկած չհարուցի, որ նախորդ օրը կերած ծեծի պատճառով որևէ կերպ տուժել է:

Сообщение ԱԺ-ում ծեծ ու ջարդի արդյունքում խորոզլամիշ լինող Իշխան Սաղաթելյանի ծնոտը ճաքել է появились сначала на MediaNews.


от admin

-->