>

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք, կամ այլ տրամաբանություն լինել։




Քոչարյանի զոհերը

Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է infoport-ը։





Վերջինս ընդգծեց՝ ապաշրջափակումն իմաստ ունի այն տրամաբանության մեջ, երբ բոլոր կապուղիները ու ճանապարհներն են բացվում՝ նշելով՝ Հայաստանը ևս օգտագործելու է Ադրբեջանի տարածքը՝ Ռուսաստանի հետ կապվելու համար, և այստեղ խոսել միջանցքի մասին, ԱԽ քարտուղարն անտրամաբանական է համարում։

Անդրադառնալով օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ պատերազմի վտանգը երբևիցե տարածաշրջանում չի անհետացել, սակայն հավաքները բանակի բարեփոխումների տրամաբանության մաս են կազմում՝ երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու նպատակով։


Եռամսյա հավաքի վերաբերյալ «Ազատություն» հարցին՝ թե «ի՞նչ է կատարվում, արդյո՞ք պատրաստվում եք պատերազմի, արդյո՞ք հերթական ուխտադրուժ հարձակման վտանգ կա», Գրիգորյանը պատասխանել է․
«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մենք Ադրբեջանի հետ ուխտ չենք ունեցել, որպեսզի այդ ուխտը ուխտադրժվի, այսպես ասած։ Այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմք է հանդիսացել տարածաշրջանի որոշակի կայունացման, բայց չեն կարողացել ամբողջությամբ լուծել հարցերը, դա ակնհայտ է։

Ինչ վերաբերվում է միջանցքին՝ ուժի միջոցով լուծելուն, ապա Հայաստանի բանակը և պաշտպանության համակարգը պատրաստ են պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Ընդհանրապես միջանցի նարատիվը, որը շրջանառության մեջ է դրվել, որևէ առնչություն չունի որևէ փաստաթղթի հետ։ Միանշանակ է, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ոչ էլ հունվարի 11-ի հայտարարությունում, միջանցքի մասին որևէ խոսք չի եղել, և այդ քննարկումներն անտեղի են։



Բազմիցս ասել ենք, որ ապաշրջափակումն իմաստ ունի այն տրամաբանության մեջ, երբ որ բոլոր կապուղիները և բոլոր ճանապարհներն են բացվում և հնարավորություն է ստեղծվում, որպեսզի տարածաշրջանն ապաշրջափակվի։ Ի դեպ մենք ևս օգտագործելու ենք Ադրբեջանի տարածքը՝ Ռուսաստանի հետ կապվելու համար, և այստեղ խոսել միջանցքի մասին, անտրամաբանական է։ Եթե Ադրբեջանը խոսում է միջանցքի այդ տրամաբանության մասին, ապա միանշանակ է, որ մենք ևս ստանալու ենք միջանցք, եթե միջանցքի էդպիսի քննարկում կա, բայց այլ դեպքերում, որևէ միջանցքային քննարկում չի կարող լինել, և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք, կամ այլ տրամաբանություն լինել։ Այս առումով կարծում եմ, որ վերջին շրջանում հստակ ենք եղել։

Ինչ վերաբերվում է եռամսյա հավաքներին, սա նաև բանակի բարեփոխումների տրամաբանության մաս է կազմում։ Գիտեք, որ 44-օրյա պատերազմում մեր ամենամեծ քննարկվող խնդիրներից մեկը մոբ (մոբիլիզացիոն) ռեսուրսի կազմակերպման հարցն է եղել, և նաև այս հանգամանքը հաշվի առնելով, բանակի բարեփոխումների հանգամանքը հաշվի առնելով, մենք եռամսյա հավաքներ ենք կազմակեպում, որպեսզի մեր պաշտպանողականությունը բարձրացնենք, և բանակի բարեփոխումները, որպես հանրային ռեսուրսները նաև օգտագործելու միջոց, այսինքն՝ մոբ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու միջոց, արդյունավետ կառավարելու միջոց, այս եռամսյա հավաքները կազմակերպում ենք։

Տարածաշրջանի ապակայունացման վերաբերյալ հարցին պատասխանելով, նշեմ, որ պատերազմի վտանգը երբևիցե տարածաշրջանում չի անհետացել, և ոչ մեկ չի կարող սրա մասով ասել, որ տարածաշրջանում պատերազմի վտանգն անհետացել է։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, այս եռամսյա հավաքների նպատակն է՝ մեր բանակի և մեր հանրության մոբիլիզացիոն ուժերի ավելի արդյունավետ կառավարման կազմակերպումը»։

Сообщение «Հայաստանի սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք լինել…»․ ԱԽ քարտուղար появились сначала на MediaNews.


от admin

-->