>


Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է լրագրողների գործունեության սահմանափակումներին առնչվող հարցը:








Քոչարյանի զոհերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ԱԺ շենքում լրագրողների գործունեության սահմանափակումները հակասում են Սահմանադրության 51-րդ և 42-րդ հոդվածներին: «Տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով և սպառիչ թվարկված նպատակների համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները տրված չեն օրենքով, հետևաբար իրավաչափ չեն. «Ամենաուշը վաղը մենք արդեն մուտքագրելու ենք հայցադիմումը Վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որը վերաբերում է անվտանգության աշխատակիցներին տեսանկարահանելու արգելքին»:


Դանիել Իոաննիսյանը նշեց, որ, այո, կան լրագրողներ, որոնց պահվածքը, այսպես ասած, այնքան էլ օրինակելի չէ. «Բայց եթե մի քանի լրագրողներ խախտում են էթիկայի չգրված կանոնները, դու պետք է գրես այնպիսի կանոններ, որ այդ մի քանի լրագրողներին բերես էթիկայի դաշտ և ոչ թե պատերազմ հայտարարես ամբողջ լրագրողական դաշտի դեմ և արժեզրկես ամբողջ լրագրողական համայնքն ու լրագրողների դերը»:



Նա շատ վտանգավոր տենդենց է համարում լայն հասարակությանը լրագրողների դեմ տրամադրելը. «Ինչը, ցավոք սրտի, մենք տեսնում ենք»:

Сообщение «Պետք է որոշ լրագրողների բերել էթիկայի դաշտ, ոչ թե պատերազմ հայտարարել լրագրողական համայնքի դեմ…». Դանիել Իոաննիսյան появились сначала на MediaNews.


от admin

-->