>

Խծшբերդը և Հին Թшղերը հшնձնելпւ քրգпրծпվ միшկ шնցնпղը մшնրшմшսներ հшյտնեց

Շատերը կարծում են, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման մեջ մեղավոր են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, սակայն իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության միակ պատասխանատուն փոխգնդապետ Արսեն Ղազարյանն է։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանն` անդրադառնալով Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման և, այդպիսով, 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործին։





Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` նա մեղադրվում է հրամանը չկատարելու, մարտական դիրքերը թողնելու, զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։





«Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում, թե, օրինակ, երբ նրան մեղադրում են զենք չգործադրելու մեջ, ապա ո՞ր շրջանում, ո՞ր դրվագում է նա նման քայլ արել»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ Ղազարյանին վերագրվող մեղադրանքում գրված է, որ նա չի կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և չի կազմակերպել իր ենթակա 62 անձանց նահանջը։

Հովհաննիսյանը մանրամասներ պատմեց դեպքից. նրա խոսքով՝ պատերազմից հետո Ղազարյանն իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր և Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի։

Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է այլ հատվածում, իսկ 60 անձը՝ այլ վայրում։ Ղազարյանին տված ռադիոկապի միջոցները չեն գործել։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները կապն անջատել են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում։ Նույն օրն էլ գրավում են գյուղերը։


«Այստեղ է, որ թաղված է շան գլուխը, և իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպես եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց և հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել։ Հարցն այն է, որ ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հարձակման ժամանակ»,-ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ղազարյանն ու իր ենթակայության ներքո գտնվողները զինված են եղել միայն ինքնաձիգներով, իսկ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատներն են մինչև ատամները զինված մի քանի հարյուր հոգով հարձակվել։

Ըստ պաշտպանի` Ղազարյանն իր թիմով կռվել է մինչև վերջին փամփուշտը` բառի բուն իմաստով, իսկ հետո նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել։ Իսկ 62 զինվորների հետ, որոնք գերեվարվել են, այդպես էլ կապ հաստատվել չի ստացվել` ռադիոկապը չի գործել, բջջային կապն էլ անջատված է եղել։

Բացի այդ, ըստ փաստաբանի, Ղազարյանը պատասխանատու է եղել միայն Խծաբերդի համար, բայց մեղադրում են նաև Հին Թաղերում կատարված գործողությունների մեջ։



Ղազարյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն` ասելով, որ դրանք իր համար ծիծաղելի են։ Նրա խոսքով` բոլորը գիտեն, որ ինքն այն սպան չէ, որը մարտադաշտում զինվորին մենակ է թողնում։

«Դեկտեմբերի 13-ին` հարձակումից առաջ, հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձեց բանակցություններ վարել` պահանջեց հանձնել զենքերն ու 20 րոպեում տարածքը լքել։ 20 րոպե անց հարձակում գործեցին` 12-15 անգամ նրանց ուժերը շատ էին։ Ոչ մի օգնություն չի ցուցաբերվել մեզ, իսկ հարձակման պահին բջջային կապ չի եղել»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ ինքն այս ամենում ամենացածր օղակն է եղել, որն անձակազմի հետ է անմիջապես շփվել։

Հարցին, թե հնարավո՞ր է` կազմակերպված է եղել այդ գյուղերը հանձնելը, Ղազարյանը պատասխանեց, որ չի բացառվում։

Ի դեպ, Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որի վերաբերյալ քննությունը կկայանա վաղը։

Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:

Сообщение Խծшբերդը և Հին Թшղերը հшնձնելпւ քրգпրծпվ միшկ шնցնпղը մшնրшմшսներ հшյտնեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->