>


«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։


«Ես պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել»,- նշեց Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձառնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։



Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Сообщение Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց появились сначала на MediaNews.


от admin

-->