>


Ճապոնիայում կազմակերպվում են աճուրդներ, որտեղ ներկայացնում են արտասովոր մրգեր ու բանջարեղեն։ Վերջերս նման միջոցառման ժամանակ նոր ռեկորդ հաստատվեց․ 11 կիլոգրամ կշռող «Դենսուքե» տեսակի ձմերուկը վաճառվեց 750 հզ իենով, ինչը հավասար է մոտ 7000 դոլարի։ Նախորդ ռեկորդակիրը վաճատվել էր 6000 դոլարի դիմաց։




Քոչարյանի զոհերը

«Դենսուքե» ձմերուկն անվանում են նաև «սև ձմերուկ»։ Դրանք իսկապես տարբերվում են մուգ, գրեթե սև կեղևով, որի վրա չեն երևում գծեր։ Այսպիսի ձմերուկի մեջ գրեթե չկա կորիզ, իսկ միջուկը աներևակայելի քաղցր է։











Գնորդը սուպերմարկետների ցանցի տնօրեն է նա ստացավ ձմերուկը կարմիր գեղեցիկ տուփի մեջ դրված։ Տղամարդը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է արտասովոր ու հազվադեպ հանդիպող ձմերուկի սեփականատեր դառնալը։

Գնորդը հույս ունի, որ ձմերուկը իր բիզնեսին հաջողություն կբերի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->