>


Շատ կարևոր է, որ մարդն ինքն իր հանդեպ սիրով լցված լինի․․․

Կան ակնհայտ նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ մարդն ինքն իրեն չի սիրում, բայց հակառակն է կարծում։

Այն մարդը, ով չի սիրում ինքն իրեն, չի անհանգստանում սեփական արտաքինի մասին




Քոչարյանի զոհերը






Իրականում, եթե սիրում եք ձեզ, որոշ չափով կհետևեք ձեր արտաքին տեսքին։ Չեք կրի հագուստ առանց արդուկելու, չեք կրի կեղտոտ կոշիկներ և տանից դուրս չեք գա չլվացված մազերով։ Ոչ թե նրա համար, որ մարդիկ կարող են զարմանալ, այլ ուղղակի ձեզ այդպես անհարմար կզգաք։

Այն մարդը, ով ինքն իրեն չի սիրում, չի հետևում սեփական առողջությանը


Մարդիկ հաճախ են ունենում ատամների ու մաշկի հետ կապված խնդիրներ։ Եվ հաճախ նման բան լինում է մի պարզ պատճառով․ մարդը ուշադրություն չի դարձնում իր առողջությանը։


Ինքն իրեն չսիրող մարդը կազմում է ոչ առողջ հարաբերություններ


Խոսքը գնում է ինչպես ծնողների, այդպես էլ զուգընկերոջ հետ հարաբերությունների մասին։ Որպես կանոն, դրանք լինում են տանջող, դիսկոմֆորտ պատճառող հարաբերություններ, որոնք մարդուն ցավեցնում են, սակայն նա քայլեր չի անում՝ դրանցից ազատվելու համար։



Այն մարդը, ով ինքն իրեն չի սիրում, կյանքի հանդեպ հետաքրքրություն չի ունենում

Նման մարդիկ շատ ժամանակ են անցկացնում տանը նստած։ Նրանց ուղղակի չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում պատերից այն կողմ։

Եվ վերջինը․ ինքն իրեն չսիրող մարդը չի կարողանում ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ կա իրականում

Նա վախենում է քննադատություններից, դրա համար էլ չի կատարում սեփական երազանքները։ Գնում է ատելի աշխատանքի, ժամանակ անցկացնում ոչ սիրելի մարդկանց հետ, ափսոսում ժամանակը՝ նախընտրած զբաղմունքի համար։ Նրանք մշտապես փախնում են սեփական ցանկություններից։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->