>


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերին հետևելու նպատակով այսօր եղել է մի քանի շինհրապարակում։








Քոչարյանի զոհերը

Ավարտական փուլում են գտնվում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորգման աշխատանքները։


«Այս ճանապարհահատվածի նորոգման համար կառավարությունը չնայած բյուջեում գումար չէր նախատեսել, սակայն հնարավորություն եղավ լրացուցիչ միջոցներ ուղղել խնդրի կարգավորմանը, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար։ Շուրջ 30 տարի այս ճանապարհահատվածը նորոգված չէր և մի քանի կիլոմետր հատվածն անցնելու համար 20-30 րոպե ժամանակ էր պահանջվում։

Հիմա ունենք լիարժեք կառուցված ճանապարհ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, մինչև տարեվերջ մոտ 65 կմ ճանապարհի նորոգում կիրականացվի տարբեր ծրագրերով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։



Մարզպետը եղել է նաև Ղարիբջանյան գյուղում, որտեղ հետևել է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ 2,5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընթացքի մեջ են հիմքերի տեղադրման, եզրաքարերի շարման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը։

Сообщение Ավարտին է մոտենում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգումը появились сначала на MediaNews.


от admin

-->