>


Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:








Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:

Քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:



Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Сообщение Գեղարքունիքի գյուղերից մեկում առվի մեջ 3-ամյա աղջկա դի է հայտնաբերվել появились сначала на MediaNews.


от admin

-->