>


Առողջապահության նախարարության ԱԱԻ գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը հայտնում է․








Քոչարյանի զոհերը

«Ինչքանո՞վ մենք պետք է «դելտա» շտամից վախենանք։ Կան գիտնականներ, դիտարկումներ, որոնք վկայում են, որ «դելտա» շտամն ավելի վարակիչ է։ Այսինքն՝ եթե թողում ենք, որ համաճարակը տարածվի, «դելտայի» դեպքում կունենանք ավելի հզոր բռնկում։ Հիմա պատկերացրեք, որ մենք դրան սպասում ենք, քանի որ չկարողացանք ավելի արդյունավետ պատվաստել մեր բնակչությանը։


Կարելի է ասել, որ մենք շատ ցածր իմունիզացված ենք, և մենք պատրաստ ենք թույլ իմունիտետի ամբողջ հնարավորություններով ըմբռնել «դելտա» շտամը և ունենալ բավականին լուրջ բռնկում աշնանը։ Հիմա թվերը հենց դրան են տանում։ Դրա համար, մտնելով փակ տարածքներ, մենք պետք է անպայման դիմակը դնել։ Բայց ի՞նչն է կարևոր, որ կորոնավիրուսի բոլոր շտամները կանխարգելվում են պատվաստման միջոցով։ Պատվաստված մարդը կամ ոչ մի շտամով չի հիվանդանում կամ հիվանդանում է թեթև ու հաստատ չի մահանում։ Պատվաստանյութն անվտանգ է»։



Сообщение Ինչքանո՞վ մենք պետք է «դելտա» շտամից վախենանք․ հայտնում է Դավիթ Պետրոսյանը появились сначала на MediaNews.


от admin

-->