>

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրի կարեւորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել։ Նախօրեին Ալավերդու պղնձաձուլարանը թողարկեց վերջին պղինձը, ապա դադարեցրեց աշխատանքը՝ գործազուրկ թողնելով շուրջ 650 մարդու։


Նշենք, որ գործարանը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում։ Բացի այս, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամով տուգանել էր գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։







Քոչարյանի զոհերը

Ապա հրահանգվել էր գործարանի ղեկավարությանը փոխել ֆիլտրերը եւ անջատել վառարանները։ Արդյունքում գործարանն այսօր չի աշխատում։ Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկիզբ Ավինյանը հանդիպեց Մեջլումյանի հետ քննարկելու գործարանի ճակատագիրը։ Եվ երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել։

Հանդիպումը պետք է տեղի ունենար երեկ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանդիպումը չի կայացել. Մեջլումյանը երկրում չէ։ Այն տեղի կունենա երկուշաբթի։


Իսկ մինչ այդ գործարանի աշխատողները բողոքի ակցիա են արել՝ փակելով ճանապարհներ։ Բայց սա դեռ ամենը չէ։


Օրեր առաջ գործարանի աշխատողների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը, ով վստահեցրել է, որ մի քանի առաջարկներ կան, որոնք երկուշաբթի կքննարկեն Մեջլումյանի հետ։ Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենա ներկրողների խնդիրն էլ է մնացել բախտի քմահաճույքին։

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->