>


Արամ Գևորգյանը գրում է. Մեր շենքից մի փոքր ներքև, հենց բնակելի շենքի պատին պատկերված է էս ժպտացող տղու նկարը։ Երբ մեկ-մեկ Վրացականով գալիս եմ տուն, էս տղու ժպիտն ա ինձ ուղեկցում։




Քոչարյանի զոհերը

Նայում եմ, ես էլ թեթև ժպտում ու շարունակում քայլերս։ Ափսոսանքի եւ հպարտության մի խառը զգացում ա պատում. ես ու էս հայտնի ժպտացող տղեն փաստորեն նույն թաղերից էինք ու էս կենսախինդ տղեն էլ չկա… Վստահ եմ՝ այս նկարը շատերիդ է ծանոթ, բայց բոլոր չէ, որ գիտեն նրա պատմությունը։







Բալասանյան Արթուրն է։ Ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինն էր սովորում, հիանալի նկարում էր։ Ապագա ճարտարապետ դիզայներ էր…
2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ։ Ջրականում (Ջեբրայիլ) էր ծ առայում։





Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պա տերազմը, Արթուրենք դիրքերում էին։ Առաջինը նրանք ընդունեցին մար տն ու անմա հացան իրենց իսկ պաշ տպանած դիրքերում, պա տերազմի հենց առաջին օրը…

Սպասումի ու հույսի 5 երկարուձիգ ամիսներ հետո՝ 2021 թվականի փետրվարին, ԴՆԹ փորձաքննության արդյունքում Արթուրի մա սունքները հանձնեցին հարազատներին… Անգամ իր զո հվելուց հետո Արթուրն ամեն օր ժպիտ ա պարգևում այն հազարավոր անցորդներին, որոնց խաղաղ ու անհոգ կյանքի համար չխնայեց իր սեփականը։ Արթուրը 19 տարեկան էր…


от admin

-->