>


«Մենք գիտենք, որ «Հայաստան» խմբակցությունն ունի առաջնորդ՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի: Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցվա՞ծ է ձեր թեկնածությունը»,- «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:








Ի պատասխան Ղազինյանն ասաց, որ իր թեկնածությունը քննարկվել է իրենց դաշինքի առաջնորդի հետ, որոշումը կայացված է նրա մասնակցությամբ:


Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն փաստին, որ Արթուր Ղազինյանն աշխատել է Հովիկ Աբրահամյանի մոտ, հարցրեց. «Ձեր հարստությունը գիտական աշխատանքի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատելու արդյունք է»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաև վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած շշանետման դեպքի մասին և ասաց. «Դուք բավականին բոյով եք և այդ թուհուբոհի մեջ շիշը նետում էիք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ. դա միտումնավո՞ր էր, թե՞ ինքնաբուխ՝ չգիտակցելով, որ պետական պահպանությունը իրականացնում է երկրի թիվ մեկ պաշտոնյայի պաշտպանության գործառույթը, և դրանից հետո լարվածությունը կարող էր վերածվել այլ բանի»:



Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:

Сообщение «Դուք միտումնավո՞ր շիշը նետեցիք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ. Գիտակցո՞ւմ էիք, որ լարվածությունը կարող էր վերածվել այլ բանի…». Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին появились сначала на MediaNews.


от admin

-->