>

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվում էր փոխնախագահի նշանակման հարցը, թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խազինյանն է:





Թեկնածուին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմնագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:





«Երբ Գլխավոր շտաբն իր պետի հետ դուրս եկավ սահմանադրական լիազորություններից, խառնվեց Հայաստանի գործերին, պահանջեց կառավարության հրաժարականը, դուք և ձեր թիմը ողջունեցիք դա, ձեր որոշ թիմակիցներ կոչ արեցին, որպեսզի ԳՇ-ն տանկեր հեծնի ու գա Երևանի կենտրոն: Ինչպե՞ս եք գնահատում ձեր ապապետական վարքագիծը, արդյո՞ք ձեր թիմակիցները քեմալիզմի զեղումների մեջ էին ընկել, իրենք իրենց դիտարկում էին աթաթուրքի հիմնասյուներով կառուցված Թուրքիայում ու արդյո՞ք դուք գտնում էիք, որ տանկերը այնուամենայնիվ պետք է գային և ճզմեին ՀՀ քաղաքացուն»:

Արթուր Ղազինյանը ի պատասխան Վահագն Ալեքսանյանի հարցին, ասաց, որ ՀՀ զինված ուժերն անմիջականորեն պատասխանատու են ՀՀ արտաքին անվտանգության, սահմանների պաշտպանության և տարածքային ամբողջականության համար:


«Եթե քաղաքական իշխանության գործողությունները վտանգում են զինվորի կյանքը, եթե քաղաքական իշխանությունը ադեկվատ չի արձագանքում իրավիճակին և դնում հարվածի տակ զինվորների կյանքն ու առողջությունը, երբ չի գիտակցում լրջությունը և քայլերի հետևողականությունը, իրենք հորդորում են, ասում են՝ խնդրում ենք պատերամը կանգնացրեք, առաջարկ է լինում, մերժվում է: Այդ պարագայում Գլխավոր շտաբը իր հիմնական սահմանադրական պարտականությունները կատարելու նպատակով կարող է, հարկ եղած դեպքում, պահանջել քաղաքական իշխանության հրաժարականը, որպեսզ ապահովի իր սահմանադրական և օրենսդրական գործառույթների լիակատար իրականացումը, որովհետև քաղաքական մեծ, աշխարհաքաղաքական սխալների արդյունքում կրակում և զոհվում են մեր զինվորները, և զինվորը կրակում է այն դեպքում, երբ որ ձախողում են քաղաքական գործիչները, դիվանագետները»,- ասաց նա:



Նա նշեց, որ տանկերի տակ ճզմելու միտում չի եղել, քանի որ այդ ժամանակ փողոցում եղել է ընդդիմությունը:

Վահագն Ալեքսանյանը արձագանքելով Ղազինայնին ասաց, որ ԳՇ-ն չի կարող քաղաքական գնահատականներ տալ, պարտավոր է ենթարկվել ՊՆ-ին:

«Քեմալիզմը, որը ուզում եք ներդնել, Հայաստանում տեղ չունի: ՀՀ-ում զինված ուժերը եղել են, կան և մնալու են ապաքաղաքական»,-ասաց նա:

Сообщение «Ձեր թիմակիցները քեմալիզմի զեղումների մեջ էին ընկել». Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Ղազինյանին появились сначала на MediaNews.


от admin

-->