>

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի «Լեսթերի» հետ: 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 4-րդ հորիզոնականում է և ընդամենը 2 միավորով է զիջում առաջատարներին: Այս պահին «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» 20-ական միավորով գտնվում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում:


Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը՝ «Մանչեսթեր Սիթին» է, իսկ «Չելսին»՝ երկրորդը: Առաջին երկու տուրերում կրելով նույնքան պարտություն լոնդոնյան թիմը բավական արագ ոտքի կանգնեց և 6 անընդմեջ հաղթանակ տարավ: 8-րդ տուրում Ունայլ Էմերիի ֆուտբոլիստները ցուցադրելով տպավորիչ խաղ 5:1 հաշվով առավելության էին հասել «Ֆուլհեմի» նկատմամբ: Այս մրցավեճում լավ տպավորություն էր թողել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը «Արսենալի» մեկնարկային կազմում ամրապնդվելու խնդիր ունի: Կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստն այժմ լավ մարզավիճակում է գտնվում և ունի բոլոր հնարավորությունները դիրքերը բարելավելու: Մխիթարյանը փայլուն խաղ անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականում Մակեդոնիայի դեմ մրցավեճում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Թե «Արսենալի» պաշտոնական կայքը և թե բրիտանական պարբերականները արձագանքել էին Մխիթարյանի ելույթին նշելով, որ նրա անմիջական օգնությամբ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ արդյունք գրանցեց:







Քոչարյանի զոհերը

Չնայած հաջող ելույթին բրիտանացի վերլուծաբաններն առաջիկա խաղում Մխիթարյանին չեն տեսնում «Արսենալի» հիմնական կազմում: Օրինակ հեղինակավոր Goal.com պարբերականը կարծում է, որ «Լեսթերի» դեմ Էմերին կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ, որտեղ կիսապաշտպանության եռյակը կկազմեն Իվոբին, Օզլին ու Օբամեյանգը: Որպեսզի նոմինալ հարձակվող վերոնշյալ պարբերականի վերլուծաբանը տեսնում է Ալեքսանդր Լակազետին: «Ֆուլհեմի» հետ մրցավեճն «Արսենալն» անց կացրեց առանց Օզիլի, որը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ: Այս կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքին և շատերը վստահ են, որ Էմերին Օզիլին անպայման կընդգրկի մեկնարկային կազմում: Լավ մարզավիճակում են գտնվում բաև Օբամեյանգն ու ու Լակազետը: Վերջիններս «Ֆուլհեմի» դեմ մրցավեճում դարձել էին երկուական գոլի հեղինակ: Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ «Արսենալի» հարձակման օղակը գտնվում է իդեալական վիճակում:

Խնդիրներ ունի թերևս Ուելբեքը, որը առաջիկա հանդիպումը բաց կթողնի: Լավ մարզվիճակում է գտնվում նաև Իվոբին և վերջին շրջանում հաճախակի է տեղ ունենում «Արսենալի» մեկնարկային կազմում: Սա նշանակում է, որ առջևի գծում հիմնական կազմում տեղ ունենալու մրցակցությունը նոր ընթացք է ստանում: Ամեն դեպքում կարծքում ենք, որ «Լեսթեր» դեմ Հայաստանի ազգային հավաքականի ավագ խաղաժամանակ կստանա: Իրականում դժվար է ասել, կվստահի Էմերին Մխիթարյանին մեկնարկային կազմում, թե ոչ: Նշենք, որ թե Օբամեյանգը և թե Լակազետը ոչ միշտ են կարողանում նույն ռիթմով խաղալ 90 րոպե: Ավելին, նշված ֆուտբոլիստներն ավելի հաջող են խաղում կենտրոնական հարձակվողի գոտում:


Պետք չէ բացառել, որ Էմերին առաջիկա խաղում կիսապաշտպանության աջ եզրում այնուամենայնիվ կօգտագործի Մխիթարյանին: Առջևի գծում ստեղծված մրցակցության մասին խոսել է նաև Լակազետը: «Միանգամայն անկեղծ հայտարարում եմ, որ եթե Օբամեյանգը 40 գոլ խփի և մենք չեմպիոն դառնանք, ապա ես երջանիկ կլինեմ: Օբան իմ ընկերն է: Այս մրցաշրջանում մենք պարզապես ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել: Այո խնդիր ենք դրել տիտղոսներ նվաճելու, քանզի վերջին շրջանում այնքան էլ հաջող ելույթներ չենք ունեցել: Մեր միջև մրցակցություն չկա։ Առավել ևս թե ով ավելի շատ գոլ կխփի: Հնարավոր է մարզման ժամանակ մրցում ենք, բայց ոչ խաղերի ժամանակ: Դա նորմալ է քանզի յուրաքանչյուր թիմում կա մրցակցություն և դա դրական երևույթ է: Մենք հիմա շատ ուժեղ հարձակման օղակ ունենք և հուսով եմ, որ հաղթարշավը կշարունակվի»,-ասել է Լակազետը:


Ինչևէ, առաջիկա մրացավեճում բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Արսենալի» վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1․55 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4․3, իսկ «Լեսթերի» հաղթանակը՝ 5․3 գործակցով:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->