>


Անհայտ անձը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկի մասնաճյուղում զինված հարձակում է կատարել։








«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել, և այս պահին խմբերը դեպքի վայրում են։


«Ներկա պահին դեպքի վայրում են ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, այլ մանրամասներ դեռևս չկան»,- նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ անհայտ անձը շենքից դուրս գալիս վնասազերծվել է։



«Այժմ քննիչները դեպքի վայրում աշխատում են, զննություն է իրականացվում։ Փաստի առթիվ քննիչների կողմից նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Թադևոսյանը։

Сообщение Ավազակային զինված հարձակում՝ «Երևան մոլ»-ում появились сначала на MediaNews.


от admin

-->