>

Վերջերս պարզվեց, որ մայրիկս հաճախ է գնում ինձ անծանոթ այս դեղատնային քսուքը: Երբ իմացա դրա հատկությունների մասին, ինքս էլ շտապեցի ձեռքբերել մի քանի հատ:

Խոսքը գնում է Գերոնտոլ քսուքի մասին:

Սնուցող քսուք՝ պարանոցի և դեկոլտեի շրջանի խնամքի համար




Քոչարյանի զոհերը





Բազմաթիվ կանայք պարանոցին ու դեկոլտեին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան դեմքին: Բայց չէ որ դրանք վիզուալ ավելացնում են կնոջ տարիքը: Նշված հատվածները թարմացնելու համար անհրաժեշտ է սովորական կտորե անձեռոցիկ, ալոէի հյութ և Գերոնտոլ քսուք:

Սկզբում մաքրեք մաշկը: Դրա համար թրջեք անձեռոցիկը հյութի մեջ: Դրանով ծածկեք պարանոցն ու դեկոլտեի հատվածը: Թողեք մինչ կտորի չորանալը: Կրկնեք պրոցեդուրան 3-4 անգամ: Այնուհետև քսեք դեղատնային միջոցի առատ շերտ, պահեք դիմակը 15 րոպե: Սրբեք խոնավ անձեռոցիկով:Երկար պրոցեդուրա է, բակց չափազանց արդյունավետ:

Որպես դիմահարդարման հիմք


Եթե չոր մաշկ ունեք, կարող եք նախքան դիմահարդարվելը օգտագործել այս քսուքը: Այն կօգնի պաշտպանվել ցանից և մաշկի բորբոքումներից:

Ցրտահարումից պաշտպանող միջոց

Գերոնտոլ քսուքը խիտ է և յուղոտ: Այդ իսկ պատճառով այն հարմար է ցրտից այտերը, շուրթերն ու ձեռքերը պաշտպանելու համար: Քսեք տանից դուրս գալուց առաջ, բայց սպասեք, որ ներծծվի:

Կուտիկուլան փափկեցնելու համար



Եթե ձեռքերի տեսքը փչանում է կոպիտ կուտիկուլա ունենալու պատճառով, խորհուրդ ենք տալիս փոձել այս քսուքը: Քսեք այն եղունգներին՝ հաստ շերտով, հագեք պոլիէթիլենային ձեռնոցներ:

Դրեք ձեռքերը գոլ ջրի մեջ, բայց զգույշ եղեք, որ այն չլցվի ձեռնոցների մեջ:

15–20 րոպեից հանեք ձեռնոցները, իսկ ձեռքերը լվացեք գոլ ջրով: Չորացրեք ձեռքերը, մի կողմ տարեք կուտիկուլան:

Հաշվի առեք, որ այս քսուքը դեմքի համար շատ ծանր է ու հարմար է միայն չոր մաշկի համար: Օգտագործեք այն չափավոր ու ոչ շատ հաճախ, որպեսզի խուսափեք յուղոտ փայլից և ցանից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Վերջերս պարզվեց, որ մայրիկս հաճախ է գնում ինձ անծանոթ այս դեղատնային քսուքը: Երբ իմացա դրա հատկությունների մասին, ինքս էլ շտապեցի ձեռքբերել մի քանի հատ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->