>


Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:








Քոչարյանի զոհերը

Ինչպես արդեն նշել ենք, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:


Թեկնածուն, իր ելույթում պատասխանելով հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք Արթուր Ղազինյանը ծառայե՞լ է բանակում, ասաց. «Երբ ես ընդունվեցի ասպիրանտուրա, այդ ժամանակ գործում էր տարկետման իրավունքը, որը տալիս էր գիտությամբ զբաղվելու հնարավորություն. դա գիտության անընդհատությանն էր առնչվում: Պաշտպանելով գիտական ատենախոսությունս՝ ես դասախոսել եմ ԵՊՀ-ում: Գիտության խնդիրը կայանում է նրանում, որպեսզի զինվորի համար ապահովի անվտանգ կյանք: Զինվորը կրակում է, երբ կազմաքանդվում են մնացած անվտանգային համակարգերը: Իմ խնդիրը եղել է այդ հարցը: Ես ծառայել եմ իմ հայրենիքին այն խրամատում, որը վերապահվել է ինձ ՀՀ օրենսդրությամբ»:



Նա հավելեց, որ ձգտել է խուսափել անձնական վիրավորանքներից

Сообщение Իմ խրամատը եղել է գիտությունը. Իմ խնդիրն է եղել զինվորի համար ապահովել անվտանգ կյանք. Արթուր Ղազինյան появились сначала на MediaNews.


от admin

-->