>


Համացանացում երեկվանից տարածվում է 44-օրյա պատերազմի հերոս, հայ զինվորի խիզախ, անկոտրում ոգու խորհրդանիշ մերօրյա հերոս Ալբերտ Հովհաննիսյանի՝ լուսանկարը: Հերոսի ուսանկարը հայտնվել է ինչ-որ ոչ հայտնի ծագման «World of Tanks» համակարգչային խաղի պաստառի վրա ու հայտնվել տվյալ ակումբի գովազդային վահանակի վրա։




Քոչարյանի զոհերը

Վերոնշյալ փաստը շատ է զայ րացրել հանրությանն ու, առավել շատ Հերոսի հայրիկին, ով վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից՝ սրտի լրջագույն խնդիրներով: Վերը նշված ակումբը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը տեղադրել է առանց Հերոսի հայրիկի համաձայնության, (թեեւ նախորոք տեղյակ պահելու դեպքում էլ հերոսի հայրիկը չէր համաձայնվի):











Քանիցս հերոսի հայրը բարձրաձայնել է, որ դեմ է տղայի լուսանկարը անհայտ ու կասկածելի նպատակներով օգտագործելուն: Հերոսի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը օգտվելով առիթից <<Իրավունքի>> հետ զրույցի ընթացքում իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ԶԼՄ-ներին, ովքեր օպերատիվ ձևով արձագանքել են խնդրին:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ գյումրեցիներին, որոնք բացահայտել ու հեռացրել են գովազդային վահանակը այդ ակումբից:


от admin

-->