>


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։








Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Сообщение Օդի ջերմաստիճանը էականորեն կնվազի появились сначала на MediaNews.


от admin

-->