>


4 պարզ խորամանկություն, որոնք կօգնեն պահել ձեր լվացքի մեքենան մաքուր և խնամված վիճակում…

Լվացքի մեքենան ժամանակակից կենցաղի անբաժան մասն է։ Առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ պարզ խորամանկություններին, որոնք կօգնեն պահպանել մեքենայի փայլն ու թարմությունը։

Առաջին խորամանկություն․ անպայման մաքրեք ռետինե մանժետը։ Հենց այդ հատվածում է կուտակվում կեղտի մեծ քանակություն։ Ի դեպ, եթե չմաքրեք այդ հատվածը, կարող է բորբոս առաջանալ, որը շաքրից կհանի լվացքի մեքենան։




Քոչարյանի զոհերը






Կարելի է մաքրել առանց քլորի ցանկացած մաքրող միջոցով։ Կարող եք օգտագործել գլիցերինով սպասք լվանալու հեղուկ։

Երկրորդ խորամանկություն․ լվացքն ավարտելուց հետո միշտ բաց թողեք դռնակը։ Այդպես կարող եք չորացնել այն և խուսափել լվացքի մեքենայի խափանման գլխավոր պատճառի՝ բորբոսի առաջացումից։






Երրորդ խորամանկություն․ լվացքի փոշի լցնելու հատվածը պարտադիր է հանել ժամանակ առ ժամանակ, լվանալ և չորացնել։

Դա հեշտությամբ կարող եք անել սոդայի և քացախի խառնուրդով, միայն պետք է թրջել լուծույթի մեջ և թողնել մոտ կես ժամ։

Չորրորդ խորամանկություն․ լվացքի մեքենայի թմբուկը պետք է մաքրել։ Ահա ամենաարդյունավետ միջոցը․ անհրաժեշտ է փոշու հատվածում կիտրոնաթթու լցնել և միացնել ամենահզոր ռեժիմով։


от admin

-->