>

Մոսկվայում հանդիպել են ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։





Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին։





Լավրովը ընդգծել է, որ եռակողմ հայտարարության Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց։

«ՌԴ նախագահը Ալիևի հետ շփումների ընթացքում ազդակ է ուղղում, կոչ է անում ազատել բոլոր գերիներին՝ առանց որևէ նախապայմանների, քանի դա նշանակալի և կարևոր հումանիտար քայլ կլիներ։ Մենք շարունակելու ենք հանդես քայլ այս դիրքերից, սակայն վերջնական որոշումը մեզնից կախված չէ»,-նշել է Լավրովը։


Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վաղուց կատարել է եռակողմ հայտարարության կետերը և վերադարձրել է ՀՀ-ում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին։



«Հայաստանն էլ իր կողմից պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ոչ միայն պարտավորությունների կատարման, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,-նշել է նա։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների համար հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

Сообщение «Վերջնական որոշումը մեզնից կախված չէ․..». Լավրովը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին появились сначала на MediaNews.


от admin

-->