>




Քոչարյանի զոհերը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։





Հիշեցնենք, որ վերջինս ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին է։ Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի թաղապետի պաշտոնում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անմիջական ջանքերով և միջնորդությամբ, ում հետ մինչ օրս պահպանում է սերտ ընկերական հարաբերություններ:




Դրանով է պայմանավորված, որ հեղափոխությունից հետո Էրեբունի համայնքում էական մթնոլորտի փոփոխություններ տեղի չեն ունեցել, այս վարչական շրջանում շարունակում են չափազանց ակտիվ մնալ քրեական և օլիգարխիկ տարրերն ու շրջանակները: Նոր թաղապետի թեկնածուի հարցում իշխանությունը որոշում չունի:

Сообщение Էրեբունու թաղապետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել появились сначала на MediaNews.


от admin

-->