>

Ադրբեջшնին կпչ ենք шնпւմ վերшդարձնել բпլոր գեր իներին․ Լшվրпվի шնшկնկшլ կпշտ հшյտшրшրпւթյпւնը

2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ եղել է դրույթ, որ պետք է վերադարձնեն այդ պահին եղած գերիներին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով գերիների մասին հարցին։





«Հիմա ադրբեջանցիները պահում են նրանց, ովքեր նոյեմբերի վերջին են գերեվարվել, այսնիքն` երբ համաձայնագիրն արդեն ուժի մեջ էր։ Չնայած դրան, ՌԴ նախագահը և մենք դիմում ենք Ադրբեջանին` կոչ անելով առանց նախապայմանների ազատել բոլոր գերիներին»,–ասաց նա` հավելելով, որ սա կլիներ կարևոր հումանիտար քայլ։





մեն դեպքում, ըստ Լավրովի, վերջնական որոշումը ՌԴ–ից կախված չէ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ Հայաստանը գերիների վերադարձման իր պարտավորությունը վաղուց արդեն կատարել է։

«Հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ևս պարտավոր է վերադարձնել բոլոր հայ գերիներին ու այլ ազատազրկված անձանց`


ոչ միայն հանուն եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կատարման, այլև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Միայն այդ մթնոլորտի ձևավորման դեպքում է հնարավոր անցում կատարել կարգավորման հետագա հարցերի քննարկմանը»,– ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց նաև, որ Հայաստանը խնդրի կարգավորումը դիտարկում է բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում, և այդ նպատակով պատրաստ է շարունակել հետագա շփումներն ու հանդիպումները։



Լավրովը հիշեցրեց, որ Հայաստանն ականապատ տարածքների քարտեզներն էր փոխանցել Ադրբեջանին և լավ կլինի, որ սրան պատասխան քայլ էլ լինի Ադրբեջանի կողմից։

ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց` երկու երկրներն էլ պետք է հռետորաբանությունը փոխեն, ինչը պայմաններ կստեղծի ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար։

«Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պետք է տարածաշրջանում անվտանգությունն ապահովել և սկսել վերականգնել վստահությունը։ Այստեղ մեծ դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը, որտեղ ներգրավված են Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։

Լավրովի խոսքով` այս առումով կարևոր է նաև ապաշրջափակման խնդիրը լուծել։ Սրանք, ըստ նրա, կարևոր քայլեր են, որոնք թույլ կտան երկու երկրներին ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել ստեղծված իրավիճակում։

Сообщение Ադրբեջшնին կпչ ենք шնпւմ վերшդարձնել բпլոր գեր իներին․ Լшվրпվի шնшկնկшլ կпշտ հшյտшրшրпւթյпւնը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->