>


Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․








Անցած ամիսներին Ալիևի հայտարարությունները Ավետարանի տեղ կրկնող ու հավատացողները չեն նեղվի չէ, որ Շուշիի նրա ծրագրային ելույթից մի հատված դնեմ ու հարց տամ․

«Если это был армянский город, то почему он находился в таком состоянии? Почему находился в разрушенном состоянии? Почему не построено ни одного здания? Кроме трех-четырех вилл армянских чиновников, не построено ни одного нового здания.»


Հիմա հարց՝ Շուշիի ֆեոդալը կամ ֆեոդալներն /նորօրյա «մելիքները»/ ովքե՞ր էին, որ այնտեղ էլ նրանք էին որոշում՝ ի՞նչ կառուցվի կամ չկառուցվի․․․ Ինչո՞ւ Շուշիում լայնածաված վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։



Այդ ի՞նչ զգայունություններից էր խոսում Ռոբերտ Քոչարյանը Շուշի դեպքում, որ չեն ցանկացել Իլհամին խոցել, և ըստ իր անուղղակի խոստովանությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը Շուշիում նախագահական երդմնակալության կազմակերպումով խախտեցին իրենց ու Ալիևի «զգայուն պայմանավորվածությունը ու սադրեցին պատերազմ։

Ի՞նչ կա թաքնված հայոց բերդաքաղաքի լիակատար չբնակեցման ու չվերակառուցման, այնտեղ խոշոր պետական միջոցառումներ չանելու տակ՝ տեղական ֆեոդալական շահե՞ր, կոռուպցիա՞, թե՞ պայմանավորվածություններ․․․․

Сообщение Այդ ի՞նչ զգայունություններից էր խոսում Ռոբերտ Քոչարյանը Շուշի դեպքում, որ չեն ցանկացել Իլհամին խոցել появились сначала на MediaNews.


от admin

-->