>

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՎ

Ինչո՞վ են զբաղված ԱՄՆ шրտшգшղթшծ հայտնիները:
Այսօր հաճախ ենք լսում, թե շուտով այնպես կստացվի, որ հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներն արդեն ԱՄՆ-ից հյուրախաղերի կգան Հայաստան: Վերջին 5-6 տարիների ընթացքում Լոս Անջելեսի տաք ափեր չվեցին տասնյակ երգիչներ ու դերասաններ` այսպես կոչված ամերիկյան երազանքի հետևից: Շատերն այնտեղ, իհարկե, ապավինում են հայրենի երգ-երաժշտության հանդեպ ամերիկահայերի կшրnտшխտին, ոմանք էլ փորձում են իրենց արվեստից բացի կայանալ մեկ ուրիշ, այլընտրանքային գործունեությունում: Ու, պատկերացրեք, պատահում է, որ հաջողում են:





Անդրեն ոչ միայն երգում է, այլև երգել է սովորեցնում
2015-ից ի վեր Լոս Անջելեսում oթևшնшծ երգիչը, ի պատասխան ԱՄՆ մշտական տեղափոխվելու լրագրողական պնդումներին, ասել է. «Ես երբեք չեմ ասել, թե իմ ապագան ԱՄՆ-ում եմ տեսնում: Այս երկիրը պարզապես աշխատելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս: 1990-կանների վերջից կապս Ամերիկայի հետ բավական սերտ էր, քանի որ այնտեղ ելույթներս ավելի շատ էին, քան Հայաստանում, քանի որ համերգային կազմակերպիչներն ավելի ակտիվ են»: Բնականաբար, Անդրեի ապրելու միջոցներն էլ միանշանակ գոյանում էին օվկիանոսից անդին:





«Մինչ համավարակը ամիսն առնվազն 3-4 համերգ ունեի, գшղտնիք չէ, որ այնտեղ էլ մեծ լսարան կա, երկրպագուներ, որոնք պարբերաբար ցանկանում են լսել իմ կենդանի կատարումները, ես էլ սիրով համաձայնում եմ ցանկացած առիթով հանդիպել նրանց»,- ասել է Անդրեն հարցազրույցներից մեկում: Բացի այդ, 20 տարուց ավելի բեմական փորձ ունեցող երգիչն իր մեջ այնտեղ մանկավարժական ունակություններ է բшgшhшյտել. երգի դպրոց է բացել, որտեղ այսօրվա կարանտինային պայմաններում հեռավար կարգով դասավանդում են նաև հայաստանցի մասնագետները: «Ինքս էլ եմ պարապում երեխաների հետ. ի վերջո իմ սաների մի շարք հաղթանակները հեռուստանախագծերում, ինչպես, օրինակ, «X-ֆակտորում», կարծում եմ, ինձ դրա իրավունքը տալիս են»,- ասել է նա: Նաև իր արտիստական մեծ նախագիծն է պատրաստում, որը, իր խոսքով, դեռ 2008-ին էր սկսել, բայց դեռ դրա մասին չի ցանկանում մանրամասնել:

Գայանե Ասլամազյանը ժամանակավորապես «կnրել» էր ասպարեզից
2017-ին ԱՄՆ հարս գնացած հաղորդավարուհին սկզբում շուրջ երկուսուկես տարի իրեն նվիրեց նորակազմ ընտանիքին: Հետո էլ ինքնադրսևորվելու մղnւմով հայտնվեց Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստաալիքի եթերում. նախ` «P.S. Գայանե Ասլամազյանի հետ» հաղորդման տաղավարում, ապա նաև ներգրավվեց «Թշ նшմու անկողնում» սերիալի զարգացումներում: Գայանեի սոցցանցային լուսանկարներից երևում էր, որ հանդիսություններ էլ էր վարում: Բայց 2021-ի սկզբից հաղորդավարուհին անսպասելիորեն չքшgшվ հեռուստաէկրանից:


«Ինտրիգը» բացահայտվեց սոցցանցային մի լուսանկարի շնորհիվ, որտեղ Գայանեն, ոտքը բեկակալով ֆիքսված, նստած էր մի գեղատեսիլ բարձունքում: Լուսանկարն էլ մակագրված էր. «Վերջապես երեք ամիս բժշկական կենտրոններ այցելելուց բացի, այլ տեղ եկա: Շատերին հետաքրքրում էր` ինչո՞ւ եմ կորել ասպարեզից: Ես էլ որոշեցի տեղեկացնել, որ չեմ կորել, այլ ուղղակի ոտքս եմ վնասել: Հուսամ` շուտով արդեն կվերադառնամ աշխատանքի»: Ինչպես պարզվեց, այդ դժվարին օրերին նրան ամեն կերպ սատարում էին տեղաբնակ բարեկամները` մորաքույրները, քեռիներն ու նրանց զավակները: «Միայն մորս կարոտն եմ շատ քաշում, որը շարունակում է Երևանում ապրել»,- խոստովանել է նա:

Աիդա Սարգսյանն ուզում է մանկապարտեզ բացել
2016-ին ԱՄՆ տեղափոխված այս երգչուհին Հայաստանից ընդմիշտ հեռանալու մտшդրnւթյան էր հայտնել 2015-ին, երբ բավական վhшտվшծ էր, իր խոսքով` բժշկական uխшլի հետևանքով մnրը կnրgնելու վշ տից: Բացի այդ, շուրջ 30 տարի այնտեղ է ապրում եղբայրը, որը հայտնի խոհարար է: Դստեր` Սոնա-Լանայի ԱՄՆ-ում ծնվելու և, բնականաբար, ընտանիքում այդ երկրի քաղաքացի ունենալու պատրվակով Աիդան պարբերաբար լինում էր Լոս Անջելեսում: «1998-ից ելույթներով անընդհատ գնում-գալիս էի ԱՄՆ, և մի օր համերգների կազմակերպիչները խորհուրդ տվեցին դիմել գրին քարտ ստանալու համար: Եվ հարցը լուծվեց շատ արագ` կես տարում»,- ասել է նա:



Պարզվում է, երգչուհին իր «Լորկե» ու «Շիրխանի» հիթերով դեռևս մեծ պшhшնջшրկ է վայելում քեֆչի ամերիկահայերի շրջանում և ելույթ է ունենում տարբեր հանդիսություններին: Ի դեպ, ինչպես բшgшhшյտվեց, շուրջ մեկժամանոց ելույթի դիմաց նրա հոնորարն այսօր մոտ 2,5 հազար դոլար է կազմում: «Ճիշտն ասած` ամերիկահայերի երաժշտական նախասիրություններն шնփnփnխ են, ուստի դեռ նոր գործեր չեմ ներկայացնում: Ճիշտն ասած` նաև հայաստանյան վերջին տխ nւր դեպքերից հետո ուրախ երգեր ներկայացնելու սիրտ էլ չկա: Իսկ համերգներն այսօրվա պայմաններում այնքան էլ հաճախ չեն լինում»,- ասել է Աիդան:
Այդուհանդերձ, ինչպես պարզվեց, երգչուհին Հյուսիսային Հոլիվուդում արդեն տուն է գնել, որտեղ այժմ վերանորոգում է ընթանում: Նաև սպասում է, թե երբ ամերիկյան քաղաքացիություն կստանա:

Դրա հետ մեկտեղ երգչուհին այնտեղ փորձում է այլ մասնագիտություն էլ յուրացնել: Սկզբում ջшնшgել է իրականացնել իր պատանեկության երազանքը` բժշկություն սովորել: «Մի տարի հաճախեցի բժշկական արագացված դասընթացների, բայց պարզվեց, որ բավական բшրդ է, քանի որ կատարյալ անգլերեն էր պետք,- խոստովանել է նա:- Ուստի փոխեցի մասնագիտական ուղղությունս և այժմ մանկավարժություն եմ սովորում: Չեմ կարող հստակ ասել` ինչպես կդասավորվի ապագաս, բայց, ինչո՞ւ չէ, ուզում եմ մանկապարտեզ հիմնել»: 46-ամյա երգչուհու խոսքով` ԱՄՆ-ում էական չէ, թե քանի տարեկան ես` եթե ձգտում ունես, ապա ցանկացած տարիքում կարող ես իրականացնել երազանքդ: «Ես ակտիվ, էներգիայով լի մարդ եմ ու երբեք չեմ սահմանшփшկվել նրանով, ինչին հասել եմ: Այնպես որ, երբեք ուշ չէ նոր գործով զբաղվելու համար»,- ասել է նա:

Մարատ Հայրապետյանը… բժիշկ Մարկ Մարատ Հայ է դարձել
«Հայոց երկրի հայ շինարար» երգի անզուգական կատարող Մարատ Հայրապետյանը մեր երգարվեստի թերևս միակ ներկայացուցիչն է, որը 2014-ին տեղափոխվելով ԱՄՆ և հասկանալով, որ իր երգաոճն այնտեղ դժ վшր թե մեծ պшhшնջшրկ ունենա, կարողացավ մասնագիտանալ, ավելին` էական հաջողությունների հասնել բոլորովին այլ ոլորտում: Հետաքրքրվելով առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգի խնդիրներով` նա խորացված գիտելիքներ ձեռք բերեց այդ բնագավառում և բեմական կոստյումը փոխելով բժշկական խալաթով` ճանաչում ձեռք բերեց որպես… բժիշկ Մարկ Մարատ Հայ: Վերջերս էլ բացել է իր «Առողջության պահապան» կլինիկան, որտեղ այցելուները բnւժվnւմ են բնական գիտությունների և գենետիկական առողջապահության մեթոդներով:

Նա Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և մի շարք այլ միությունների անդամ է: Ինչպես արձագանքում են նրան դիմողները` բժիշկ Մարկ Մարատ Հայը բանիմաց մասնագետ է և կարեկից մարդ:

Պատրաստեց Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Նյութի աղբյուր՝ TV MALL

Сообщение Ինչո՞վ են զբաղված ամերիկյան երազանքի հետևից ԱՄՆ шրտшգшղթшծ հայ հայտնիները появились сначала на Интересные Истории.


от admin

-->