>









Քոչարյանի զոհերը

Արցախյան պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Եռաբլուրում շիրմաքարի ապամոնտաժման դեպքի հետ կապված սկանդալին. «Հա ասեցի սուս մնամ, բայց չկարողացա
Ուզում եմ հասկանամ, ձեզ խի՞ ա թվում՝ դուք էդքան թասիբով ծնող եք, մենք էլ անթասիբն ենք, ձեզ խի՞ ա թվում, որ ձեր հերոսը հերոս ա, մերն էլ՝ չգիտեմ ինչ:
Ասենք, էդքան պարապ եք մնացել հա՞, ով ասաց, որ ձեր սարքած դամբարանը պիտի մնար ու տարբերվեր, ո՞վ ա ձեզ թույլ տվել, որ մեզ՝ մյուս ծնողներիս, վիրավորեք ձեր պահվածքով ու մի հատ էլ կոչ անեք՝ գան հրապարակ, ինչի՞ համար գան, պրովակացիա անելու, թե՞ հերթական ցեխ շպրտելու…
Ձեռքերս դողում ա ներվերիցս, ախր ինչի՞ եք էդքան ցածրանում, ինչի՞ ձեր հերոսին հանգիստ չեք թողնում։
Ինչի՞, շիրմաքարո՞վ ա հերոսի որակը չափվում, եթե հա, տարեք ձեր սեփական գերեզմանատուն ու ոսկուց քար դրեք ու պատեք ինչով ուզում եք։
Իմ համար, իմ հերոսն էր թանկ, ոչ թե վրայի քարը։
Վստահ եմ՝ հիմա ձեր համախոհներն առանց հասկանալու կքննադատեն գրածս:
Ու նույնիսկ կարող է վիրավորեն թեկուզ մտքում, բայց ասեմ, որ արհամարհած ունեմ ամեն այն միտք, որ կտարբերակի կամ կառանձնացնի Եռաբլուրում պառկած որևէ հերոսի։
ՍՈՎՈՐԵՔ ԱՊՐԵԼ ԱՐԺԱՆԻ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ»:




Сообщение «Ո՞վ ասաց, որ ձեր սարքած դամբարանը պիտի մնար ու տարբերվեր». զոհված զինվորի մայր появились сначала на MediaNews.


от admin

-->