>


Վարունգ և գազար՝ կորեական ձևով…ձմանն այն ձեզ շատ կուրախացնի…

Այսպիսի աղցանը շատ հեշտ է պատրաստվում, ստացվում է առանձնահատուկ համեղ: Խորհուրդ ենք տալիս պատրաստել այն և պահել ձմռան համար:

Картинки по запросу Огурцы по-корейски с морковью




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խոշոր վարունգ՝ 2.5կգ
  • գազար՝ 250գ
  • սխտոր՝ 1 գլուխ

մարինադի համար.

  • քացախ  9%՝ 125 մլ
  • շաքարավազ՝ 1/4 բաժակ
  • ձեթ՝ 125 մլ
  • աղ՝ 1ճ.գ.
  • համեմունք՝ կորեական գազարի համար, 15գ

Похожее изображение



Պատրաստման եղանակ.


Վարունգն անցկացնել կորեական ձևով գազարի համար նախատեսված քերիչով՝ մինչև կորիզները: Կորիզների հատվածը քերել պետք չէ:

Գազարն ու սխտորը նույն կերպ քերել:



Բանջարեղենը խառնել, ավելացնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Եվս մեկ անգամ խառնել:

Ծածկել սննդային տոպրակով և մի ամբողջ օր պահել սառնարանում: Այդ օրվա ընթացքում խառնել 4-5 անգամ:

Հաջորդ օրը աղցանը լցնել ստերիլիզացված չոր բանկաների մեջ, լցնել մարինադը, ծածկել կափարիչով և ստերիլիզացնել բանկաներիը:

Փակել և շուռ տալ բանկաները, փաթաթել ծածկոցով և պահել այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:


от admin

-->