>


Երեխային թողել են իմ հույսին և հեռացել…բայց մի՞թե կարելի է այդպես վարվել փոքրիկի հետ…

Նելլին միշտ էլ թեթևամիտ է եղել, բայց հույս ունեի, որ երեխայի ծնունդից հետո նա կփոխվի: Նա ամեն ամիս ինչ-որ ճանապարհորդությունների և էքսկուրսիաների էր գնում, որոնցից մեկի ժամանակ էլ ծանոթացավ Էդգարի հետ:




Քոչարյանի զոհերը






Երիտասարդները շուտով ամուսնացան, և միասին շարունակեցին ճանապարհորդությունները: Նելլին հղիության ժամանակ չփոխեց ապրելակերպը և հրաժարվեց հերթական ճամփորդությունից միայն այն ժամանակ, երբ 7 ամսական էր հղիությունը և նրան թույլ չտվեցին ինքնաթիռ նստել: Էդգարը միայնակ մեկնեց Հնդկաստան, ինչը շատ բարկացրեց Նելլիին:



Չնայած այդ ամենին, ես անչափ երջանիկ էի, որ տատիկ եմ դառնալու:


2 ամիս անց ծնվեց երեխան, անփորձ մայրիկը որոշեց, որ արհեստական կաթնախառնուրդով է կերակրելու երեխային, նույնիսկ սկսեց դայակ փնտրել, բայց ես, բնականաբար, թույլ չտվեցի: Ես ինքս ամեն օր գնում էի նրանց տուն և խնամում փոքրիկին:



8 ամիս առաջ էլ աղջիկս և Էդգարը Թայլանդում աշխատելու լավ առաջարկ ստացան: Նրանք ինձ ասացի, որ ընդամենը 1 ամսով է, սակայն Էդգարն այնտեղ պատահաբար լավ գնով տուն գտավ և գնեց այն:

Նելլին ասաց, որ շուտով կգա երեխայի հետևից, սակայն արդեն մի քանի ամիս է չեն գալիս, իսկ երեխայի հետ միայն հեռախոսով են շփվում:

Գումար ուղարկում են, ինձ ու փոքրիկին բավականացնում է, երեխան երջանկությամբ է լցնում օրս, բայց ես հասկանում եմ, որ փոքրիկին ծնողներ են պետք: Ցավում եմ, որ երեխան այդքան անպատասխանատու հայր և մայր ունի…


от admin

-->