>

Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը։ Հայաստանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվել են: Սեպտեմբերի 1-ը Հայաստանում` որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:




Քոչարյանի զոհերը

ՀՀ-ում շուրջ 37 հազար երեխայի համար դպրոցական կյանքի սկիզբն ազդարարվել է օգոստոսի 31-ին՝ դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներից խուսափելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։





Դպրոցներին տրվել են գրավոր ցուցումներ




Հիշեցնելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դպրոցները դեռևս նախորդ շաբաթ նախարարությունից շրջաբերական գրությամբ ցուցումներ են ստացել` ուսումնական տարվա մեկնարկի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերի ամենօրյա ռեժիմով և առկա ձևաչափով կազմակերպումը:
Մինչ դասասենյակներում աշակերտների առավելագույնը 20 հոգով դասեր անելու սահմանափակման իրավական չեղարկումը դպրոցները պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն` 20-ից ավելի աշակերտներով դասեր անելու թույլտվության համար:

 


от admin

-->