>

Երեկ՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը, որը Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովն է, պարանոցի մասում վնասվածք է ստացել ու հիմա Շաղոյանց Անդոն մտածում է՝ արդյոք կբուժվի «Շաղո» կովը, թե տանի ղասաբի մոտ:






«Ճիշտ է, «Շաղոն» տուժեց, բայց էլի փառք ենք տալիս, որ վարորդի կյանքը վտանգված չէ՝ շնորհիվ նաև հոգատար քաղաքացիների ու Եղեգնաձորի բժիշկների»:



 


от admin

-->