>

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։


Հիմնական խոշոր քաղաքներում արդեն մեծ թվով տվյալներ են հայտնի։ Ձայների նախնական հաշվարկից գրեթե պարզ է, թե ով է հաղթող։







Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ՝ Հրազդանում առաջատարն է Սևակ Միքայելյանը, Արմավիրում արդեն քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին իրեն վստահելու համար, Կապաանում նախնական տվյալներով հաղթում է Գևորգ Փարսյանը։


Տարակուսելի է, սակայն, որ Էջմիածնից տվյալներն այդքան էլ ակտիվ չեն տարածվում, հատկապես մտահոգիչ է այն իրողության պայմաններում, որ Տիգրան Մուկուչյանը գտնվում է Էջմիածնում։

Թերևս, այս քաղաքում ինչ-որ բան է կատարվել, որն անհանգստացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որ վերջինս այժմ այնտեղ է։


Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->