>


Կարին Տոնոյանը իր էջում գրում է. Վաղը սեպտեմբերի մեկն է…. Մենուայիս որդին՝ Սարդուրս, դպրոց պիտի գնա…. Գիտեք մենք ինչպես էինք Մենուայիս հետ կառուցում «Հայ ասպետ» դպրոցը, որտեղ ամեն, ամեն ինչ Մենուայի ձեռքերի աշխատանքն է՝ սեղան եւ աթոռ, պահարան ու քարտեզներ, ձևավորում ու պատերի նկարներ․․․









Քոչարյանի զոհերը

Մենք կառուցում էինք Սարդուրի դպրոցը, որ վայելենք նրա դպրոցամուտը…… իսկ վաղը Սարդուրիս առաջին սեպտեմբերի մեկն է ու….. Մենուաս չի ապրի նրան դպրոց տանելու երջանկությունը, ես վաղը չեմ երջանկանա այդ տոնով…..






Շնորհավորում եմ բոլոր այն հայրիկներին, ովքեր վաղը իրենց բալիկների ձեռքը բռնած առաջին դասարան կտանեն, քանի որ մեր որդիները հենց դրա համար էին պայքարում, որ հայն իր զավակին կարողանա հայկական դպրոց տանի…

Իսկ նրանց պայքարը շարունակվում է, քանի դեռ հայն ու Հայաստանը վաճառվում են հանուն «խաղաղության»: Իսկ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, դպրոցում 1-ին դասը կլինի Հայրենիքի եւ հայրենասիրության մասին, և երեկոյան՝ ժամը 18.30 բոլորս միասին կգնանք Եռաբլուր՝ որտեղ Արցախի իրական տերերն են, հավերժ անպարտելի:


от admin

-->