>


Կրախմալը զարմանալի մթերք է, որը պիտի լինի յուրաքանչյուրիս տանը: Առաջին հերթին, այն չափազանց մատչելի է, հասանելի բոլորին, վաճառվում է գրեթե բոլոր մթերային խանութներում: 

Իսկ երկրորդը, կրախմալը կարող է օգնել բազմաթիվ իրավիճակներում:

Օրինակ, միայն կրախմալով դիմակը այնպիսի օգուտ կտա, որ գուցե և հրաժարվեք թանկարժեք կոսմետիկ միջոցների մեծամասնությունից:




Քոչարյանի զոհերը






маска из крахмала

Կրախմալով դիմակ



Այն օգտակար է մաշկի համար, և դրա օգտագործումից հետո արդյունքը երկար չի սպասեցնի: Սա հարմար է միայն յուղոտ մաշկի համար: 

100 մլ ջրի մեջ լուծել 2 ճ.գ. կրախմալ: Մաքրել դեմքի մաշկը ու քսել դիմակը, թողնել կես ժամ: Այնուհետև լվանալ գոլ ջրով և խոնավեցնել քսուքով:




маска для лица

Եթե այսպիսի պրոցեդուրա կատարեք շաբաթական 3 անգամ, արդեն 1 ամսից մաշկի որակը զգալիորեն կլավանա: Կրախմալով դիմակը օգնում է կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, ինչի շնորհիվ դեմքի մաշկը չորանում ու ավելի մաքուր է դառնում:

Կրախմալ կարող եք օգտագործել նաև լվացքի ժամանակ: Օրինակ, այն կօգնի ազատվել յուղոտ լաքաներից: Դրա համար պետք է խառնել 50 մլ կաթ և 4 ճ.գ. կրախմալ: Լավ խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Քսել լաքային և թողնել ամբողջ գիշեր:

Առավոտյան հագուստը կլվանաք և հեշտությամբ կազատվեք բծերից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->