>

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ:




Քոչարյանի զոհերը

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ,





Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ:  Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը՝ չընդհատվող գործընթաց:


Կրթության  պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն  հայրենասեր, բարեկիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն: 

Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում  գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը՝ պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:



Այսօր ավելի քան երբևէ մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված և մրցունակ ուսանողներ:  

Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

Сообщение Այսօր մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված և մրցունակ ուսանողներ. Ալեն Սիմոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->