>





Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը:





Կազմակերպության թվիթերյան էջում հրապարակված արբանյակային լուսանկարներով ապացուցվում է, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանագետի մոտ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ:




Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը նաև հայտնում է, որ կամուրջը կառուցվել էր 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետի մի փոքր վտակի վրա:

Сообщение Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը появились сначала на MediaNews.


от admin

-->