>


Սոնա Ղուզանյան (Բաղանիսի բնակիչ) — Էս ճանապարհը շատ լավ ա էս թաղամասի համար, ընդհանրապես գյուղի համար: Խոտ ա, անտառ ա, հողամաս ա՝ լրիվ էս կողմն ա, սելավների ժամանակ մեքենա չի կարողացել անցնի, ձմեռն էլ ներքևը կանգնել ա, ոտով բարձրացել:








Քոչարյանի զոհերը

Ճանապարհի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց բաղանիսցի տիկին Սոնան արդեն անցյալ ժամանակով է խոսում իրենց գլխով անցած փորձությունների մասին: Սահմանամերձ Բաղանիսի գյուղամիջյան ամենաբանուկ և ամենաերկար ճանապարհը կառուցվում է առաջին անգամ՝ սուբվենցիոն ծրագրով, 70 տոկոսը՝ պետբյուջեից: Գյուղում սա երկրորդ սուբվենցիոն ծրագիրն է, նախորդը 2019-ին էր, երբ նորացվեցին խմելու ջրի չափիչ սարքերը:


Նարեկ Սահակյան (Բաղանիսի վարչական ղեկավար) — Այս թաղամասն է ընտրվել, որովհետև գյուղի ամենամեծ թաղամասերից մեկն է, ինչպես նաև ձմեռվա ամիսներին շատ անհարմար, ցեխ պայմաններ, նաև թեքությունը, այս ճանապարհն ունի նաև ռազմավարական նշանակություն:

Համայնքի միջոցներով ժամանակ առ ժամանակ խճապատվել է, բայց ամեն անգամ անձրևն ու սելավներն ավերել են: Խնդիրը կլուծվի տուֆապատման շնորհիվ:



Сообщение Սահմանամերձ Բաղանիս գյուղն առաջին անգամ բարեկարգ ճանապարհ կունենա появились сначала на MediaNews.


от admin

-->