>


Վերջին 6 տարվա ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտ է գործարկվել։ Իսկ վերջին 16 տարում գործող նոր բանտերի թիվը հասել է 228-ի, գրում է Ermenihaber-ը։








Ներկայումս Թուրքիայի բնակչության յուրաքանչյուր 100․000-ից 357-ը գտնվում են բանտերում։ Բանտարկյալներից 274816-ը տղամարդիկ են, 11720ը՝ կանայք, 1630-ը՝ երեխաներ։


Չնայած բանտերում անազատության մեջ գտնվող քաղաքացիների թվով Թուրքիան Եվրոպայում արդեն բացարձակ առաջատար է, երկրի իշխանությունները չեն պատրաստվում կանգ առնել, և Թուրքիայում նոր բանտային համալիրներ են կառուցվում:



ԳՈՎԱԶԴ00:51Իմանալ ավելին
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում 9 բանտարկյալի մեկ ամսով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից քրդերեն երգելու համար։ Նրանց նկատմամբ կարգապահական հետաքննություն է սկսվել, որի շրջանակում կազմված արձանագրությունում նշվել է, որ բանտարկյալները երգեր են կատարել «անհասկանալի լեզվով»։

Сообщение Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 բնակչից 357-ը բանտարկյալ են появились сначала на MediaNews.


от admin

-->