>


Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Գրեխովը:








«Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման գործընթացը:


ԱՊՀ շրջանակում Հայաստանը և Ռուսաստանն արդեն ստեղծել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել, վերջինը՝ 2020-ի հուլիսին: Հակաօդային պաշտպանության ոլորտում հայ-ռուսական նոր համաձայնագրի բովանդակության վերաբերյալ ռուս պաշտոնյան մանրամասներ չի հայտնել:



Այժմ ԱՊՀ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ուժերն ու միջոցները ներառում են 19 ավիացիոն զորամաս, զենիթահրթիռային ուժերի 38, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանումներ, 9 ՀՕՊ բրիգադ և էլեկտրոնային պայքարի 3 զորամաս: Այդ ուժերի և միջոցների կառավարումն իրականացնում են հանրապետությունների հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունները համակարգում է ՀՕՊ համակարգող կոմիտեի նախագահը:

Сообщение Ռուսաստանն ու Հայաստանը կստորագրեն ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր появились сначала на MediaNews.


от admin

-->