>

Ինչպես են հայ հայտնիներն իրենց երեխաներին դպրոց ճանապարհել (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նշվում է Գիտելիքի օրը։ Նոր ուսումնական տարվա առաջին օրը սոցցանցերում ևս ակտիվ է անցնում։ Հայ հայտնիները ֆեյսբուքի կամ Ինստագրամի իրենց էջերում կիսվում են իրենց երեխաների սեպտեմբերիմեկյան լուսանկարներով։









Դերասան Անդրանիկ Հարությույանի և Մերի Հովհաննիսյանի դուստրն այս տարի արդեն հաճախելու է չորրորդ դասարան։

Դերասանուհի Լիլի Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր և դերասան, ռեփեր Համո Ադիյանի դստեր՝ Էլմիի նոր լուսանկարները դասընկերների հետ։


Դերասան Խորեն Լևոնյանը սոցցանցերի իր էջերի Stories բաժնում հրապարակել է որդիների՝ Արամի և Արմենի լուսանկարները։



Սննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում համատեղ լուսանկար է հրապարակել որդու՝ Ալեքսանդրի հետ։ Երեխան այս տարի կհաճախի երկրորդ դասարանը։

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, սոցցանցերի իր էջերում հրապարակել է որդիների՝ Վարդանի և Ֆելիքսի համատեղ լուսանկարները դպրոցից։

Сообщение Ինչպե՞ս են հայ հայտնիներն իրենց երեխաներին դպրոց ճանապարհել (լուսանկարներ) появились сначала на Интересные Истории.


от admin

-->