>


Որդիս կնոջ հետ առանձին են ապրում: Վերջերս են ամուսնացել ու միանգամից տեղափոխվել են վարձակալած տուն: Ես նրանց հետ էի գնացել տունը տեսնելու, ու հենց այդ օրն էլ մի բանալի վերցրեցի ինձ: Ինչ ասես, կարող է պատահել, առավել ևս կողքի շենքերում ենք ապրում, եթե ինչ, 1 րոպեում օգնության կհասնեմ:

Հիմա 15 օրով արձակուրդ եմ վերցրել, իսկ տղաս ու կինն ամբողջ օրը աշխատանքի են: Ես էլ որոշեցի օգնել երիտասարդներին, սկսեցի գնալ նրանց տուն, մինչ գործի են լինում: Արդեն քանի օր է նրանց համար սնունդ եմ պատրաստում. պելմենի, լոբի, ապուր… Մի խոսքով, տնական համեղ ուտելիք, որը որդիս ուղղակի պաշտում է:










Հետո խոհանոցում ավարտում եմ գործերս ու անցնում մաքրություն անելուն: Ինչպես երևում է, հարսս մաքրության հանդեպ բավականին սառն է: Իրեր են թափթփված, միշտ մի քանի հատ չլվացած ափսե կա, լոգասենյակում էլ բարդակ է:




Ու նկատել եմ, որ երբ նրանք վերադառնում են տուն, որդիս հաճույքով նստում է սեղանի մոտ ու սկսում վայելել պատրաստածս, իսկ հարսս դժգոհում է, որ այդ ամենը անառողջ ու չափազանց յուղոտ է: Ինձ թվում է, այդ աղջիկը միայն կանաչուց պատրաստված աղցանով է սնվում:



Мой будущий муж привёл меня в дом к своим родителям. Я всё «прогенералила» и наготовила еды, но в благодарность - упрёки - Интернет странник

Բացի այդ, հարսս կարծես ուզում է ինձ արագ դուրս հրավիրել տնից:

Եթե անկեղծ, չեմ հասկանում նրա դժգոհության պատճառը, եթե որևէ մեկն ինձ համար այդքան բան աներ, ես նրան շնորհակալ կլինեի: 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->