>


Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը 2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում








Քոչարյանի զոհերը

հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:


Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով:



Կատարվում է նախաքննություն:

Сообщение Հակառակորդի կողմից հրազենային մահացու վնասվածք ստացած զինծառայողը մահացել է բժշկական կենտրոնում появились сначала на MediaNews.


от admin

-->