>

Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։




Քոչարյանի զոհերը

Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։





ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։

2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ՀԷՑ-ի բաժնետոմսերը նա գնեց ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգ» ընկերությունից՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հետևած զանգվածային ակցիաներից ու դժգոհություններից հետո։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։


«Հետք» էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել էր այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում բաժնետեր ու տնօրեն է հանդիսացել Սինան Ռոբերտ Բոդմերը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ։ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։



ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ընկերության նոր ղեկավարությունը սկսեց միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավել։ Օրինակ՝ 2020-ին Ասիական զարգացման բանկը 20 միլիոն դոլար տրամադրեց ՀԷՑ-ին՝ շրջանառու կապիտալի համալրման նպատակով, իսկ մինչ այդ էլ 80 միլիոն դոլար էր տրամադրել ընկերությանը։ 2017-ից ՀԷՑ-ի հետ կնքված պայմանագրով 160 միլիոն դոլարի վարկային միջոցներ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Այս միջոցների ներգրավումը ՀԷՑ-ի 2016-2027 թթ. ներդրումային ծրագրի մասն է, որով նախատեսվում է ցանցի արդիականացում, ավտոմատացված հաշվիչ համակարգերի ընդլայնում, ենթակայանների վերակառուցում, նոր սարքավորումների ձեռքբերում, սմարթ հաշվիչների տեղադրում և այլն։

Կառավարությունը բաժնետոմսերի գրավադրման իր համաձայնությունում, սակայն, շեշտել է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգի մեջ կներառվեն պայմաններ, որով կբացառվի բաժնետոմսերի՝ սեփականության իրավունքով փոխանցումը, առանց կառավարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնության։ Գրավադրումը վերաբերելու է միայն ՀԷՑ-ի բաժնետոմսերին ու չի առնչվելու ՀԷՑ-ի բաժնետեր հանդիսացող այլ ընկերությունների բաժնետոմսերին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը ընդհանուր առմամբ 700 միլիոն դոլարի է, ու սա հերթական ֆինանսական հատկացման մասն է. «Ռիսկեր չեմ տեսնում բացարձակ, քանի որ ՀԷՑ-ի դրամական հոսքերն ամբողջությամբ բավարար են այդ պարտավորությունները մարելու համար։ Վարկերն էլ արտոնյալ պայմաններով են»,- ասաց նա։ Մեծ ծավալով վարկային միջոցների ներգրավման հարցում, ըստ Բաղրամյանի, միջազգային ֆինանսական կառույցները խիստ են, ու ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը համապատասխանել է նրանց պահանջներին։ Հարցին, թե ինչո՞ւ նախկինում ընկերության բաժնետոմսերը չէին գրավադրվում, և միայն այս տարի է նման պահանջ առաջացել, Բաղրամյանն արձագանքեց. «Դա վարկային մեծ պորտֆել է, ու ամեն տարի մաս-մաս վերցվում է։ Ենթադրում եմ՝ հիմա ավելի մեծ գումար է վերցվում, որովհետև 2021-2022-ին ներդրումային մեծ ծրագիր է նախատեսվում»։

ՎԶԵԲ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Ասիական զարգացման բանկի հետ վերջնական պայմանագրերը նախատեսվում է կնքել սեպտեմբերին։

Сообщение ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է появились сначала на MediaNews.


от admin

-->