>

Մարտակերտի զորամասերից մեկի կրակային դիրքում հուլիսի 26-ի երեկոյան ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանը նրա մոր՝ Հռիփսիմեի խոսքով, անհասկանալի պայմաններում է մահացել:





Քննչական կոմիտեն գործը հարուցել է «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով (Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):





Տիկին Հռիփսիմեն վիրավորական է համարում Քննչական կոմիտեի պահվածքը, նրանց կողմից հապճեպ տարածած ինքնասպանության վարկածը և, գրեթե վստահ է, որ որդուն սպանել են։ Նա նշում է, որ մահվանից օրեր առաջ Սարգիսն իր հորեղբոր որդուն ասել է, որ զորամասում խնդիրներ ունի ինչ-որ մեկի հետ։

«Ասում ա Գրիգոր ջան ուզում եմ խոսենք։ Ես էստեղ մեկի հետ «թեմա» ունեմ, բայց չի նշում, թե այդ մեկը զինվոր է, սպա է, թե՞ ենթասպա է։ Ինքը նաև ամեն անգամ իր հոր հետ զրուցելիս ասել է, որ դիվիզյոնի շտաբի պետի հետ ունի խնդիր, ով հիմա Սարադյան Հայկոն է», — պատմում է տիկին Հռիփսիմեն։

Սարգիսի մահից օրեր անց, նույն զորամասում ևս մեկ մահ է գրանցվում․ ժամկետային զինծառայող Պարգև Մարգարյանն, ըստ ՔԿ տվյալների, հուլիսի 29-ին ինքնակամ լքել է զորամասը և նռնակով պայթեցրել ինքն իրեն: Այսպիսով՝ այս մահը նույնպես որակվում է ինքնասպանություն։


Սարգիսի մոր խոսքով՝ նա չի կարողանում կապ հաստատել որդու զորագնդի հրամանատարության հետ։ Պաշտպանության նախարարությունը նույնպես չի արձագանքում դիմումներին։

Սարգիս Գրիգորյանը 44 օր հերոսաբար կռվել է Արցախյան երկրորդ պատերազմում։ Նրա հայրը՝ Ժիրայր Ավետիսյանը, Արցախյան 3 պատերազմների մասնակից է, «Արծիվ 11» ջոկատի կամավորականներից մեկը։



Հռիփսիմեի խոսքով՝ այսքանից հետո որդու մահը ինքնասպանություն հայտարարելը անհասկանալի է և վիրավորական:

Սարգիս Գրիգորյանի հրամանատար Արթուր Դարբինյանը հայտարարել է, որ Սարգիս Գրիգորյանը ինքնասպան է եղել՝ ընտանեկան խնդիրների պատճառներով, ինչը Հռիփսիմեն հերքում է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение Ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանի մայրը պնդում է՝ որդին զորամասում խնդիրներ է ունեցել, և նրա մահը սպանություն է, ոչ ինքնասպանություն появились сначала на MediaNews.


от admin

-->