>


Ռազմագերիների թեման ակտիվանում է: Միջնորդ հանդիսացող Ռուսաստանը գնալով ավելի է սևեռում ուշադրությունն այս հարցին: Մեկնաբանելով Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան՝ «Լուրերի» հետ զրույցում նշում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Մասնագետն ընդգծում է՝ պատերազմից հետո առաջին անգամ պաշտոնական Մոսկվան հստակ ուղերձ հղեց Բաքվին՝ գերիների վերաբերյալ:


Գարիկ Քեռյան, քաղաքագետ — Ռուսական կողմն ի վերջո կանգնեց օբյեկտիվ դիրքավորման վրա: Իսկ ընդհանուր քաղաքական ենթատեքստը ես հետևյալ կերպ կձևակերպեմ. նկատվում է ռուսական կողմի շատ դանդաղ, բայց շարժ՝ դեպի որոշակի հայամետ շահերի պաշտպանության քաղաքական ուղղություն:








Քոչարյանի զոհերը

Արձագանքելով Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվին կոչ էր արել առանց նախապայմանի վերադարձնել հայ գերիներին, միաժամանակ ընդգծել՝ դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա:


Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նաև հայտարարել էր, որ Մոսկվան գոհ է ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, համոզմունք հայտնել, որ կոմունիկացիաների գործարկումն ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման և բարգավաճման համար:

Գարիկ Քեռյանն այս համատեքստում համոզված է, որ Բաքուն Հայաստանի տարածքով «միջանցք» ունենալու իր նկրտումներում միայնակ է մնում:



Сообщение Մոսկվայի հստակ ուղերձը Բաքվին․ ռազմագերիների ազատ արձակման թեման արդիական է появились сначала на MediaNews.


от admin

-->